Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է նախագահի պաշտոնը. «Հրապարակ»

11 Հունիս, 2021 08:33
Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է նախագահի պաշտոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, և այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաև խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին և հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։

Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, և Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, և ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։ Նա ասպարեզ է բերել իր միակ և ծանր հրետանի Գրիգոր Հարությունյանին, ով այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս և քննադատում Ռոբերտ Քոչարյանին, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին