Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

10 Հունիս, 2021 21:47
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվե

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին