Կարևոր իրադարձություններ

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրգործը կասեցվել է

10 Հունիս, 2021 21:33
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրգործը կասեցվել է

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

 

հարուցված քրեական գործը կասեցվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացության արդյունքներից հետո, թեև նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքները ստանալուց հետո չի բացառվում, որ գործը կարճվի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանն

Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի իրադարձությունների գործով առանցքային վկաներից էր: 2019-ի սեպտեմբերին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին