Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործընթացը կարագանա:
Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ, երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածության համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակում կվերսկսի գործունեությունը»,- ասել է Զախարովան: