Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը շարունակելու է պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը․ Ֆիլիպ Ռիքեր

10 Հունիս, 2021 19:13
ԱՄՆ-ը շարունակելու է պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը․ Ֆիլիպ Ռիքեր

Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով

 

ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում մեկ անգամ ևս ընդգծեց այս ուղերձը։ 

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը գովեստով արտահայտվեց կարևորագույն բարեփոխումներում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացի վերաբերյալ և խրախուսեց, հայ ժողովրդի հավակնություններին համահունչ, անշեղորեն շարունակել բարեփոխումները ու պայքարը կոռուպցիայի դեմ։ Նա շեշտեց ընտրություններում հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքն ապահովելու և Հայաստանի 2018թ․ ընտրական նշաձողը պահպանելու կամ գերազանցելու կարևորությունը։

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում և շարունակել պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին