Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու
նպատակով հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Սահմանված կարգով և ժամկետներում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը գնահատվել է բարձր։