Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

10 Հունիս, 2021 18:05
4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

Հունիսի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Վաշտը պաշտպանությունում և

հարձակման ընթացքում» թեմայով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

 

Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտի անձնակազմը պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը:

Զորավարժության անցկացման նպատակն էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդումը, ներդաշնակման հմտությունների կատարելագործումը։

 

Լրահոս

Դիտել ավելին