Կարևոր իրադարձություններ

Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Ավանեսյան

10 Հունիս, 2021 15:42
Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Ավանեսյան

 

Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառձավ զոհված զինվորների մարմինների պահպանման պայմանների աղմկահարույց դեպքին։ 

«Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, և դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողման համար կրել են պատասխանատվություն»,- ասաց Ավանեսյանը։ 

Այն հարցին, որ որոշ ծնողներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները Ավանեսյանը հավելեց, որ պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման և հուղարկավորության:

«Եթե կլինեն անձինք, որոնք անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը»:

 

Լրահոս

Դիտել ավելին