Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառձավ զոհված զինվորների մարմինների պահպանման պայմանների աղմկահարույց դեպքին։
«Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, և դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողման համար կրել են պատասխանատվություն»,- ասաց Ավանեսյանը։
Այն հարցին, որ որոշ ծնողներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները Ավանեսյանը հավելեց, որ պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման և հուղարկավորության:
«Եթե կլինեն անձինք, որոնք անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը»: