Կարևոր իրադարձություններ

Ազատման դիմում եմ գրել նույն այն դրդապատճառով, ինչ իմ բոլոր գործընկերները. ԱԳ փոխնախարար

10 Հունիս, 2021 14:21
Ազատման դիմում եմ գրել նույն այն դրդապատճառով, ինչ իմ բոլոր գործընկերները. ԱԳ փոխնախարար

Ձեզ հայտնի են դրդապատճառները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ԱԳ նախարարը և փոխնախարարները բոլորով որոշեցին հրաժարական տալ։

Փոխնախարարն ասաց, որ ինքն ազատման դիմում է գրել հենց նույն այն դրդապատճառով, ինչ իր բոլոր գործընկերները: Թե ինչու իր դիմումը դեռ չի բավարարվել, նա ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել Կառավարությանը:

«Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները ազատման դիմում են ներկայացրել, սակայն այս պահին բավարարվել է մասնակի»,- նշեց Ղևոնդյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին