Կարևոր իրադարձություններ

Հետախուզվող կինը հայտնաբերվել սահմանային անցակետում

10 Հունիս, 2021 13:24
Հետախուզվող կինը հայտնաբերվել սահմանային անցակետում

Հունիսի 9-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Մարիա Գ.-ն, որը 2020 թ. հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին