Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    505

  • EUR

    591
    605

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

 

Ակնկալելում ենք՝ ընտրությունների օրինականությամբ շահագրգիռ սուբյեկտները կհամագործակցեն Դատախազության հետ․ Գոռ Աբրահամյան

10 Հունիս, 2021 13:06
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Ակնկալելում ենք՝ ընտրությունների օրինականությամբ շահագրգիռ սուբյեկտները կհամագործակցեն Դատախազության հետ․ Գոռ Աբրահամյան

Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«Հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արտահայտված առանձին մտքեր որոշ գործընկերների կողմից արժանացել են չարդարացված, սուբյեկտիվ մեկնաբանությունների:
Առնվազն տարակուսելի է, որ ընտրությունների օրինականության, ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ հնարավոր ապօրինի ներգործության բացառման հստակ ուղերձների փոխանցումը, հանցավոր նման դրսևորումների դեմ բացարձակ օբյեկտիվությամբ պայքարում իրավապահ մարմինների վճռականության հավաստումը կարող է որևէ մեկին անհանգստության տեղիք տալ:
Ողջամտորեն ակնկալվում է, որ ընտրությունների օրինականության ապահովմանն ուղղված ցանկացած ջանք պետք է ողջունվի, քաջալերվի, այլ ոչ թե անհիմն քննադատության արժանանա և տարօրինակ անհանգստության տեղիք տա:
Այն մեկնաբանությունների կապակցությամբ, թե հեռուստաեթերում ատելության խոսքի մասին խոսելիս ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունների մասին ոչինչ չասաց, ինչը մատուցվում է իբրև «կախվածության» դրսևորում, ընդամենը կարող եմ ասել, որ չհաջողված փորձ է արվում ցանկալին մատուցել որպես իրականություն:
Տարօրինակ է, որ մեր գործընկերներն ակնհայտորեն չեն ցանկացել նկատել այն փաստը, որ ատելության խոսքի անթույլատրելիության մասին իր կոչը, հորդորը ՀՀ գլխավոր դատախազն ուղիղ ձևով հղել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ առանց բացառության, շեշտադրել ատելության խոսքի հանցածին բնույթը, անգամ եթե վերջինս իր մեջ կարող է ուղղակիորեն քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ չպարունակել:
Ուստի շարունակում ենք ակնկալել, որ ընտրությունների օրինականությամբ և թափանցիկությամբ շահագրգիռ սուբյեկտները կհամագործակցեն ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների հետ՝ ընտրական հանցագործությունների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման հարցում:
Դատախազությունը պատրաստակամ և պատրաստ է դրան»:

 

Լրահոս

Դիտել ավելին