Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է իր հետ բանավեճի

10 Հունիս, 2021 12:00
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է իր հետ բանավեճի

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով:
Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից:
 
Սպասում եմ»: 

 

Լրահոս

Դիտել ավելին