Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում 20-ամյա եղբայրը գոտիով փորձել է խեղդել 14-ամյա քրոջը

10 Հունիս, 2021 11:22
Երևանում 20-ամյա եղբայրը գոտիով փորձել է խեղդել 14-ամյա քրոջը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

 

Կայքի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 14-ամյա Սոնա Ս-ն է։ 

Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  պարզել են, որ հունիսի 7-ին Սոնա Ս.-ի եղբայրը՝ 20-ամյա Տ. Ս-ն, գոտիով փորձել է խեղդել քրոջը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Լրահոս

Դիտել ավելին