Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են ավելի քան 2 120 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված

10 Հունիս, 2021 11:09
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են ավելի քան 2 120 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում տեղի բնակիչների անվտանգությունը:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնն անվտանգության ապահովման խնդրանքներ է ստանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներից:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների կողմից Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 123 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին