Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508,5
    513,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

ԱԺ աշխատանքը պարալիզացված է. պատգամավորները քարոզարշավի են մասնակցում. «Ժողովուրդ»

10 Հունիս, 2021 09:37
ԱԺ աշխատանքը պարալիզացված է. պատգամավորները քարոզարշավի են մասնակցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի աշխատանքն այժմ կրում է ձեւական բնույթ, եւ տապալվում են նաեւ այնտեղ տեղի ունեցող քննարկումները: Բանն այն է, որ այս շրջանում խորհրդարանում պետք է տեղի ունենա 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, սակայն այժմ պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով եւ անգամ խորհրդարան չեն հաճախում։

Բյուջեի քննարկումներին ներկա են լինում ընդամենը 2-3 պատգամավոր, եւ ոչ ոքին չի էլ հետաքրքրում, թե ինչ հաշվետվություն է ներկայացվում, ինչ է սպասվում ապագայում եւ այլն: Ավելին՝ հունիսի 15-ին խորհրդարանում պետք է մեկնարկի հերթական նստաշրջանը, սակայն այս պահի դրությամբ դրա կայանալն էլ է հարցականի տակ, քանի որ խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էլ գրեթե նիստերին չէր մասնակցում:

Եվ ինչպես լինում է ընտրությունների նախաշեմին, այդ նիստերը կարող են չկայանալ: Այսինքն՝ պարազիլացված է ոչ միայն գործադիրի, այլեւ օրենսդիրի աշխատանքը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին