Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

Արայիկ Հարությունյանի հերթական աղմկահարույց որոշումը. «Հրապարակ»

10 Հունիս, 2021 08:32
Արայիկ Հարությունյանի հերթական աղմկահարույց որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի կառավարությունը խորհրդարան է ուղարկել աղմկահարույց օրենքի նախագիծ, որով առաջարկում է ռազմական դրության ժամանակ պարտադրանք կիրառել այն  քաղաքացիների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ մասնավորապես շենք-շինությունը, ինքնակամ տրամադրել պետության կարիքների համար օգտագործման։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բնակարաններին եւ առանձնատներին, այլեւ պահեստներին եւ այլ շինություններին։

Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հազարավոր արցախցիներ հայտնվել են փողոցներում, կորցրել իրենց տները։ Մյուս կողմից՝ քիչ չեն այն արցախցիները, որոնք տարբեր պատճառներով լքել են երկիրը, բայց Արցախում բնակարաններ ունեն, որոնք զբաղեցված չեն՝ ապրողներ չկան։ Այս օրենքի ընդունումից հետո նրանց, թեկուզ պարտադրանքով, կստիպեն, որպեսզի իրենց տները ժամանակավոր օգտագործման հանձնեն պետությանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին