Կարևոր իրադարձություններ

Ճեղքել հուսահատությունը. ճանապարհ դեպի ապագա. Արարատ Միրզոյան

09 Հունիս, 2021 21:32
Ճեղքել հուսահատությունը. ճանապարհ դեպի ապագա. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հոդվածը.

Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են և ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտություններըցավոքարագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջսակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողությանառկա քաղաքական ժամանակն ու տարածությունըինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։

Այս ողջ ընթացքում եղել եմ և այժմ էլ մնում եմ իմ քաղաքական թիմի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասը՝ գիտակցումովոր վարչապետինինձմեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքըմեր հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու մղումըսարսափելի մարտահրավերների միջավայրում հնարավոր ամենապակաս ցավոտ լուծումների՝ հաճախ գրեթե անհնարին փնտրտուքըձախողումների ու հաջողություններիվտանգների ու հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ուղիղ խոսելու դժվարին համարձակությունըվտանգների ու ձախողումների առջև չծնկելուչընկրկելութևաթափ չլինելու և երազանքիարձանագրված հաջողությունների ու բացվող հնարավորությունների հիման վրա թեկուզ գերմարդկային ջանքերով ապագա կառուցելու վճռականությունը։

Ստորևսակայնփորձելու եմ հնարավորինս վերացարկվել կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցչի և անգամ հայոց խորհրդարանի խոսնակի իմ կարգավիճակից և խոսել որպես պատմության ու հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ համեստ պատկերացումներ ունեցող մի մարդ։

Առաջ շարժվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատելճշգրիտ «ախտորոշել» առկա իրավիճակը։ Եվ այսպես՝

Ախտորոշում

Շրջանըորի միջով անցնում են ՀայաստանըԱրցախը և հայ ժողովուրդըթերևս առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես վերջին հարյուր տարվա ընթացքում բարդագույններից մեկը՝ ինչպես անվտանգային միջավայրի ու մարտահրավերների առումովինչպես տարբեր ոլորտների՝ դեռ ամբողջականորեն չլուծված կամ նոր առաջացած խնդիրների իմաստովայնպես էլ անհատի և ողջ հանրույթի հոգեբանական ընկալումների մակարդակում։

Բազմաթիվ դրվագներով հերոսականբայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաև պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետևանքով առաջացած անձնայինհասարակական և պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության։ Խնդիրը հատկապես սրվում էերբ ներքին և արտաքին ուժերի առնվազն առերևույթ համակարգված գործողությունների հետևանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորիունենում է անվտանգային նոր մտահոգություններ և պահանջում արագ լուծումներորոնք ոչ միայն միշտ չէոր կարող են լավագույնը լինելայլև ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետևանքների։

Իրենց նեղ անձնական կամ խմբային շահադիտական նկրտումներից ելնելով՝ որոշ ուժեր փորձում են շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի այս կամ այն առանձին հատվածին վերագրվող տեղային հայրենասիրության կեղծբայց միևնույն ժամանակ կենտրոնախույս ու անվտանգային բավականին մեծ ռիսկեր պարունակող և դրանով իսկ քաղաքացիների մտահոգություններն արհեստականորեն էլ ավելի խտացնող օրակարգը։ Սրանով և ոչ միայն սրանով այդ ուժերը գիտակցաբար հատում են իշխանություն կազմող քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանև մեր պետականության դեմ պայքարելու միջև անտեսանելի գիծը՝ ըստ էության թուլացնելով մեր պետության դիմադրողականությունը և պատերազմ հայտարարելով նրա քաղաքացիներին։

Ի հավելումն՝ համավարակի ու հատկապես պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում սրվել են սոցիալական խնդիրները։ Պետություննիհարկեինչպես և պարտավոր էահռելի ջանքեր է գործադրում և հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծմանը՝ հաճախ ի հաշիվ այլ ոլորտներիսակայն այս ուղղությամբ երբևէ որևէ ջանք անգամ տեսականորեն չի կարող վերջնականապես ու լիովին գոհացուցիչ լինել շահառուների կարիքների համեմատությամբ։

Դատաիրավական համակարգի ընթացողբայց դեռ չավարտված բարեփոխումները առայժմ թույլ չեն տվել ամբողջական արդարադատություն իրականացնել պետությունը զավթած և քաղաքացիներին կեղեքած հանցագործ խմբակների նկատմամբթեև բազմաթիվ այդպիսի գործեր արդեն իսկ վարույթի այս կամ այն փուլում ենԴատական համակարգի առանձին ներկայացուցիչներ այդպես էլ չեն կարողացել իրապես անաչառ և անկախ գործելինչի արդյունքում մի կողմից նշյալ խմբակների շրջանում առաջացել է անպատժելիության զգացում ինչպես նախկինում գործած հանցագործություններիայնպես էլ ապագայի համարմյուս կողմից սրել է քաղաքացիների արդարության պահանջարկի անբավարարվածությունը։

Խնդիրներնիհարկեամենևին չեն սահմանափակվում այսքանովբայց այս տեքստը չափազանց հեռու է ամբողջական վերլուծությունէլ չասած՝ ֆունդամենտալ գիտական ուսումնասիրություն լինելու հավակնությունիցուստի անցնենք առաջ։ Իբրև այս հատվածի եզրափակում՝ նշենք միայնոր թվարկված ու շրջանցված խնդիրները մի կողմից խոցելի են դարձնում մեր պետության ինքնիշխանական իմունիտետըմյուս կողմից նվազեցնում են քաղաքացիների վստահությունը երկրի ապագայիպետական առանձին ինստիտուտներիիսկ երբեմն նաև ողջ պետական համակարգի նկատմամբինչի հետևանքով այս քաղաքացիները ենթագիտակցորեն իրենց «հեռու են դիրքավորում» պետությունից։

Վերագործարկում

Այս հանգրվանումուրեմնՀայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունիև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։

Առաջին՝ հանձնվելհամակերպվելհրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացումքաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածումքաղաքացու ունեզրկումհամատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերությունբիզնես մոնոպոլիաներտնտեսական անազատություն ու ստվերային հարկերդեպի ճահիճորտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ․․․

Երկրորդ։ Ճեղքել հուսահատության շղթանդուրս գալ հոգեբանական փակուղուց ու շտկել մեջքը։ Անհոգնում իրականացնել անհրաժեշտ գործողությունները և քայլ առ քայլաղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։

Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը։ Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ։ Մեր ռազմավարական դաշնակցինաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների և տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը և Հայաստանի Հանարպետության պետական սահմանների ողջ երկայնքով և Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը։

Խորքային հաշվարկների և քննարկումների ենթարկել մեր հնարավոր հետագա գործողություններըհնարավոր քայլերն ու հակաքայլերըսպառնալիքներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ճգնաժամային կառավարման այն փորձըորը պետական ինստիտուտները կուտակեցին նախորդ տարվա ընթացքում։

Գիտակցելոր մեր հայրենիքի շուրջ ստեղծված իրողություններն իրենց մեջ պարունակում են ինչպես սպառնալիքներայնպես էլորքան էլ տարօրինակ հնչինոր հնարավորություններ։ Չունենալով ելք դեպի ծով՝ գնալ դեպի տարածաշրջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն՝ իհարկենախապես ապահովելով բոլոր անհրաժեշտ ազգային անվտանգային գործիքները և առավել ևս՝ իհարկե ոչ ի հաշիվ ազգային շահերի։

Ամրապնդել ու զարգացնել հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումները՝ ժողովրդավարական ինստիտուտներըազատ ու մրցակցային տնտեսությունըորն ի դեպ ի հեճուկս տարաբնույթ գույժերի ապացուցեց իր կենսունակությունն անգամ համավարակիպատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում՝ մեծապես շնորհիվ հենց այդ ազատության ու մրցակցայնությանշնորհիվ ստվերային հարկահանության բացակայության։ Շարունակել տնտեսության գերակա և հեռանկարային ուղղությունների աջակցումը տարաբնույթ ֆինանսական ծրագրերով։

Շարունակել ենթակառուցվածքների՝ լայն թափով ծավալված կառուցումն ու վերանորոգումը։ Շարունակել սկսված հավակնոտ որակական բարեփոխումները դատաիրավականկրթական և առողջապահական համակարգերում։ Ստեղծել հավելյալ սոցիալական բարձիկներ քաղաքացիների համար։

Վերագործարկել առանձին պետական ինստիտուտներն ու պետականաշինության գործընթացն առհասարակ։ Թույլ չտալոր այս գործընթացը բախվի սաբոտաժի և տորպեդահարման այնպիսի փորձերի և օրինակներիորոնց ականատես ենք եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Ըստ այդմձեռնարկել անհրաժեշտանգամ՝ ցավոտ քայլեր պետական մեխանիզմի ամբողջական և անխափան աշխատանքն ապահովելու համար։

Այս հպանցիկբայց էական գծերով նկարագրված երկընտրանքում ճիշտ ընտրությունըկարծում եմակնհայտ է։ Որպես ազգորպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարելչափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակիո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել։ Հանուն Հայաստանի և Արցախիհանու՛ն կյանքիհանու՛ն ապագայի մենք պարտավոր ենքմենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագաայոկա՛հաստատապես կա։

 

Լրահոս

Դիտել ավելին