Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի քաղաքացին Էրդողանին քննադատելու համար դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման

09 Հունիս, 2021 21:18
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին քննադատելու համար դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքացի Յավուզ Աթանը 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական դատախազությունը քրեական գործ էր հարուցել Աթանի դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ 56-ամյա քաղաքացին սոցցանցերում 2020թ. «Էրդողանի հասցեին վիրավորական 4 գրառում է արել»: 

Աթանի փաստաբանը դատական նիստից հետո հայտնել է, որ Թուրքիայում այժմ նույնիսկ մեղք է համարվում մարդկանց արտահայտվելու և քաղաքական քննադատություն անելու իրավունքը:

«Այսօրվա դատական ​​համակարգն այլևս չի կարողանում հանդուրժել նույնիսկ ամենաանշան քննադատությունը»:,-ասել է փաստաբանը:

Դատարանի որոշմամբ՝ Աթանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է դրամական փոխհատուցմամբ: Նա Էրդողանին պետք է  վճարի 7.000 թուրքական լիրա (մոտ 424.000 դրամ) բարոյական փոխհատուցում։

Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն և պատժվում առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին