Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    505

  • EUR

    591
    605

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

 

Մեկնարկել է շտաբային զորավարժություն

09 Հունիս, 2021 20:40
Մեկնարկել է շտաբային զորավարժություն

Հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ

 

մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Եռօրյա զորավարժության անցկացման նպատակն է մարտական պատրաստականության աստիճանների բերելիս հրամանատարների հմտությունների կատարելագործումը,  ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը:

Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական պայմանական խնդիրներ:

Լրահոս

Դիտել ավելին