Կարևոր իրադարձություններ

Մենք եկել ենք և միանվագ 3 միլիարդ դրամ ենք հատկացրել այն 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար. Նիկոլ Փաշինյան

09 Հունիս, 2021 20:28
Մենք եկել ենք և միանվագ 3 միլիարդ դրամ ենք հատկացրել այն 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի

 

պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ ներկայացրեց, թե իր իշխանության օրոք վերջին 30 տարում առաջին անգամ ինչ ծրագրեր և բարեփոխումներ են իրականացվել: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իր գլխավորած կառավարությունը բնակարանով ապահովել է մանկատան այն սաներին, ում տասնյակ տարիներով պետությունը խաբել է:

«Բացի այդ, Ադրբեջանից եկած փախստականներին ենք տներով ապահովել՝ նրանց, ում նկատմամբ պետությունը պարտավորություն է ունեցել: Դուք հիշում եք, թե քանի անգամ աղետի գոտու վերացման մասին հայտարարվել է: Մենք եկել ենք և միանվագ 3 միլիարդ դրամ ենք հատկացրել այն 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, որոնց նկատմամբ պետությունը իր պարտավորությունը ավելի քան 30 տարի չի կատարել: Մենք կառուցել ենք ճանապարհներ, որոնք 30 տարի չեն կառուցվել կամ նորոգվել»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին