Կարևոր իրադարձություններ

Շնորհակալություն Սերժին բարձր մակարդակով Նիկոլ Փաշինյանի գովերգն (PR) անելու համար․ Տարոն Չախոյան

09 Հունիս, 2021 19:35
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Շնորհակալություն Սերժին բարձր մակարդակով Նիկոլ Փաշինյանի գովերգն (PR) անելու համար․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալություն Սերժին բարձր մակարդակով Նիկոլ Փաշինյանի գովերգն (PR) անելու համար:

Սերժի հրապարակած ձայնագրությունը նորից փաստեց, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես և բազմիցս ասել է, հրաժարվել է առանց ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտման որևէ բան զիջել Ադրբեջանին։

Ձայնագրության մեջ Փաշինյանը հստակ է ասում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը ճշգրտելուց ու թղթի վրա ամրագրելուց հետո պատրաստվում է գալ ու իր ժողովրդին ներկայացնել ԼՂ խնդրի լուծման այդ տարբերակը։

Այսպես կոչված սկանդալային ձայնագրությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Փաշինյանը ժողովրդի թիկունքում ու առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման որևէ բան չէր փորձում կամ ցանկանում զիջել Ադրբեջանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին