Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Բաբկեն Թունյան

09 Հունիս, 2021 19:18
ՔՊ-ն նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Բաբկեն Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել

 

7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին