Կարևոր իրադարձություններ

Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

09 Հունիս, 2021 18:28
Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության

 

պայմանագրի կազմակերպությունը շարունակում է հետեւել հայ-ադրբեջանական սահմանի, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանների իրադրության զարգացմանը:

«Մենք տեսնում ենք, որ այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար կա, միաժամանակ պահպանվում են իրավիճակի սրման ռիսկերը», - ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մտադրությանը, որի նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սեյրգեյ Լավրովն առաջարկել է հանձնաժողով ստեղծել։

«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը` պետական ​​սահմանը խաղաղ ճանապարհով գծելու հարցը: Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միաժամանակ իրավիճակի սրման ռիսկեր դեռ կան », - ասել է Զասը։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողությունների դադարեցումից հետո անցած կես տարվա ընթացքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում դրական տեղաշարժեր են նկատվում իրավիճակի կարգավորման առումով:

«Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Գլխավորն այն է, որ նրանք այլևս չեն կրակում», - ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է Զասը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին