Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարության հորդորը՝ Հայաստան և Արցախ մեկնող իր քաղաքացիներին

09 Հունիս, 2021 18:05
ԱՄՆ պետքարտուղարության հորդորը՝ Հայաստան և Արցախ մեկնող իր քաղաքացիներին

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստան շրջագայելու մեկնող իր քաղաքացիներին առաջարկում է

 

վերանայել Հայաստան ճանապարհորդությունը COVID-19-ի պատճառով, քանի որ որոշ շրջաններում ռիսկայնությունը բարձր է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված հայտարարությունից, որը տարածվել է հունիսի 8-ին։

Ընդհանուր առմամբ այն չորրորդ մակարդակից իջել է երրորդի: 

ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է իր երկրի քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ, քանի որ իրադրությունն այնտեղ լիարժեք կայուն չէ, պարբերաբար հնչում են կրակոցներ: Առաջարկվում է խուսափել ինչպես շփման գծի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին մոտ ճանապարհներից:

Սպիտակ տունը զգուշացնում է, որ անկարող են արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ սահմանափակ է ԱՄՆ կառավարության աշխատակիցների ճանապարհորդությունն այդ տարածաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին