Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

09 Հունիս, 2021 17:42
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը: Այցի տևողության և նախատեսված հանդիպումների վերաբերյալ հարցին, սակայն, ԱԳՆ պաշտոնյան չպատասխանեց՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ։

Մինչ Հայաստան ժամանելը Ռիքերն այցելել է Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։

 

Լրահոս

Դիտել ավելին