Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Ուրիխանյանի շտաբը դիմել է գլխավոր դատախազություն և ոստիկանություն

09 Հունիս, 2021 17:29
Ուրիխանյանի շտաբը դիմել է գլխավոր դատախազություն և ոստիկանություն

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել է հետևյալ դիմումը.

Հայտնում ենք, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում հատուկ սահմանված գովազդային լուսատախտակների մեջ տեղադրված են թիվ 10 քվեաթերթիկի նշումով և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները:

Վերջին օրերին մեր շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են հետևյալը՝ բազմաթիվ շենքերում միատիպ ձեռագրով վնասվում և փչացվում են տեղադրված լուսատախտակները: Նույն մեթոդաբանությամբ խոչընդոտվում են օրինական քարոզչություն իրականացնելու մեր հնարավորությունները:

Բացի այն, որ դա տարրական այլանդակություն է, որն իրականացնում են դժկամ և վարկաբեկված մրցակիցները, դա նաև առաջացնում է քրեական պատասխանատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից պահանջվել է փաստի առթիվ ձեռնարկել միջոցներ, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 

Լրահոս

Դիտել ավելին