Կարևոր իրադարձություններ

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս է գրվել

09 Հունիս, 2021 15:21
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս է գրվել

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին