Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ հայտարարությունը լողավազանային ծառայությունների վերաբերյալ

09 Հունիս, 2021 14:37
ԱԱՏՄ հայտարարությունը լողավազանային ծառայությունների վերաբերյալ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։
 
Մասնավորապես անհրաժեշտ է՝
պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,
պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,
ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ,
լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
լողավազանի բուժաշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։
Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ`
երեխաների լողավազանում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,
երեխաների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 4,0- 5,0 քմ է, մեծահասակներինը՝ 5,0-8,0 քմ է։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
 

Լրահոս

Դիտել ավելին