Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    512
    517

  • EUR

    618
    630

  • RUB

    7,04
    7,28

Կարևոր իրադարձություններ

 

Ադլերում տղամարդը սպանել է 2 հարկադիր կատարողի, սպանողն ու մահացածները հայեր են

09 Հունիս, 2021 14:11
Ադլերում տղամարդը սպանել է 2 հարկադիր կատարողի, սպանողն ու մահացածները հայեր են

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին ու Telegram-ալիքներին։

Այսպես, «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մակիվասյանը և 36-ամյա Ալբերտ Ազյազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ ապամոնտաժվեր։ Տղամարդը դիմավորել է զենքով ու կրակ բացել։

«112» Telegram-ալիքը հայտնում է նաև հանցագործի անունը՝ 61-ամյա Վարդան Քոչյան, որը նույնպես հայ է։

Աղբյուրի տվյալներով՝ սպանվածների հետ ժամանած երրորդ հարկադիր կատարողը չի տուժել։

Հանցագործին արդեն տեղափոխել են ոստիկանություն։

 

Լրահոս

Դիտել ավելին