Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

09 Հունիս, 2021 13:59
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունիսի 9-10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ։


Հանրապետության տարածքում`

Հունիսի 9-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին