Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

09 Հունիս, 2021 12:34
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա,

այլ խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու հարցը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնացել։ Դա պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արծարծեն կարգավիճակի խնդիրը, այլ գործակցեն վստահության միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, որ հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Այդ ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, մի քանի տարուց, եթե նման կյանք հաստատվի, կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի»,-ասել է Լավրովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին