Կարևոր իրադարձություններ

Աղմկահարույց նշանակում. նոր պաշտոնյաներն նախընտրական փուլում անելիք ունեն. «Հրապարակ»

09 Հունիս, 2021 08:10
Աղմկահարույց նշանակում. նոր պաշտոնյաներն նախընտրական փուլում անելիք ունեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնելուց առաջ երեք մարզերում փոխմարզպետներ նշանակեց՝ Արագածոտն, Գեղարքունիք և Վայոց Ձոր։ Նախընտրական փուլում նոր պաշտոնյաներն անելիք ունեն։ Ուշագրավ է, որ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ է նշանակել նախկին սկանդալային մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Դավիթ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը պաշտոնից ազատվել էր 2019-ի հոկտեմբերի 19-ին, Եղեգնաձոր քաղաքում ԶՈՒ 2 սպայի ծեծի աղմկոտ միջադեպից հետո, երբ փոխգնդապետն ընկավ երկարատեւ կոմայի մեջ, իսկ ինքը համառորեն հերքում էր զինվորական ընկերների ցուցմունքները, որ մարզպետն անձամբ է ներկա գտնվել ծեծին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին