Կարևոր իրադարձություններ

Բաքուն Երևանին է վերադարձրել է մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին

08 Հունիս, 2021 23:22
Բաքուն Երևանին է վերադարձրել է մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին

Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Արթուր Քաթանյանին հայկական կողմին վերադարձնելու մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանը դիվերսիա իրականացնելու նպատակով չի հայտնվել Ադրբեջանի տարածքում: Պարզվել է, որ նա մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում», - հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին