Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Subaru-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

08 Հունիս, 2021 22:58
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Subaru-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16:25-ի սահմաններում Արին Բերդի-Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են  Սիսիան քաղաքի բնակիչ, 36-ամյա Սլավիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Էդգար Բադալյանի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:  Ի

Բախման հետևանքով Subaru-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածեր չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին