Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել

08 Հունիս, 2021 21:20
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել

Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես Փաշինյանին, 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի

 

փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

«Այսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, հիմա էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որեւէ փաստ հայտնաբերել։ Այ եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի վերջին մարդը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին՝ չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, եւ այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն:

Բացի իմ ընկերներից, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ»,- ասել է Սարգսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին