Կարևոր իրադարձություններ

Ռոբի´կ, դու ոչնչություն ես, տղամարդ չես. ուզում ես՝ զենքով արի բանավեճի, խոսքով մեյիդդ կփռեմ. Փաշինյանը՝ Քոչարյանին

08 Հունիս, 2021 20:57
Ռոբի´կ, դու ոչնչություն ես, տղամարդ չես. ուզում ես՝ զենքով արի բանավեճի, խոսքով մեյիդդ կփռեմ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանը փորձում է իրենից իբր ուժեղ տղու կերպար ստեղծել։ Այս մասին այսօր աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

«Ռոբերտ Քոչարյանը փորձում է իրենից իբր ուժեղ տղու կերպար ստեղծել։ Ես քեզ ուղիղ ասում եմ՝ Ռոբիկ, դու ոչ մի բան ես, դու ոչնչություն ես, դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի։ Արի, կանգնի խոսակցության, ուզում ես, զենքով արի, ես խոսքով քեզ կոչնչացնեմ, «մեյիդդ» կփռեմ գետիններին, և քեզ չեն օգնի մինչև էսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակները։ Բոլորիդ մի տեղ հունիսի 20-ին ընտրական ժողովրդական քվեով վռնդելու ենք Հայաստանի քաղաքական դաշտից։ դու ոչ մի բան ես, ժողովուրդը քեզ ոչնչացնելու է և հստակ հայտարարելու է, որ ՀՀ-ում ապագա կա։ Ես ընդունում եմ դուելի քո հրավերը։ Դու քո ուզած ցանկացած զենքով, ես՝ առանց զենքի, բաց ձեռքերով, իմ խոսքով, իմ սրտով, իմ մտքով և ժողովրդի աջակցությամբ քեզ կոչնչացնեմ։ Ասա ժամը և տեղը, վերցրու ուզածդ զենքը, և ես գալու եմ ժողովրդի հետ, և մենք քեզ սատկացնելու ենք քաղաքական իմաստով։ Կամ եթե շատ վախեցար, ասա, որ վախեցար, և ես կգամ մենակ՝ նույն պայմաններով։ Դու ոչ մի բան ես, դու ՀՀ-ում չես կարող որևէ բան որոշել, որովհետև դու կողծ տեղեկանքով ես մտել ՀՀ։ Ես քո էդ կեղծ տեղեկանքը պատռելու եմ, փաթաթելու եմ, մնացածն արդեն գիտեք՝ հետո ինչ եմ անելու»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին