Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

08 Հունիս, 2021 20:25
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»

 

տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը  տեղեկացել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից:

 
Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնողների ստորագրությամբ: Նրա առողջական վիճակը եւս բժիշկները բավարար են գնահատել: Երեխան բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո:

Հոսպիտալաված երեխաները 2-5 տարեկան են: Նրանց մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառների մասին հնարավոր վարկած դեռ չի նշվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին