Կարևոր իրադարձություններ

Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սաևգսյանը մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնու՞մ եք՝ այդ տարիներին ինչե՛ր հնարավոր կլիներ կառուցել. Լևոն Զուրաբյան

08 Հունիս, 2021 20:08
Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սաևգսյանը մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնու՞մ եք՝ այդ տարիներին ինչե՛ր հնարավոր կլիներ կառուցել. Լևոն Զուրաբյան

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիների ընթացքում այդ տարածքներում եղել են

 

18-ից 20 հազար զինվորներ, որոնք շատ բաներ կկարողանային կառուցել այդտեղ։ Այս մասին այսօր Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

«Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեռա այդ հարցը տալով։ Միշտ նույն հարցն եմ տալիս և ոչ մի պատասխան չեմ ստացել, որ այդ զինվորներն ինչ-որ իմաստով աշխատուժ են եղել, և վնաս չէր լինի, եթե իրենք աշխատեին։

Եթե մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնու՞մ եք, թե այդ քսան տարիների ընթացքում ինչե՛ր հնարավոր կլիներ կառուցել։ Ընդ որում՝ թունելներ՝ իրար հետ միացած։ Այդ համակարգերով, եթե մարդիկ թաքնվելու տեղեր ունենային, «բայրքաթարները» որևէ վնաս կարո՞ղ էին տալ»,- ասաց Զուրաբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին