Կարևոր իրադարձություններ

Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց. Նիկոլ Փաշինյան

08 Հունիս, 2021 19:21
Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց. Նիկոլ Փաշինյան

Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց:

 

Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերի վերադարձնելու համար:

Նա նշեց, որ դիմում է Ալիևին, Կարմիր խաչին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և լիազորում է պաշտոնապես բանակցել այդ թեմայով։ «Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը:

«Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:

 

Լրահոս

Դիտել ավելին