Կարևոր իրադարձություններ

«Ոսկե գնդակ»-ն արժանի են ստանալ Մեսսին և Ռոնալդուն. բայց Լեոն թիվ մեկն է. Ռոնալդինյո

18 Հոկտեմբեր, 2015 15:46
«Ոսկե գնդակ»-ն արժանի են ստանալ Մեսսին և Ռոնալդուն. բայց Լեոն թիվ մեկն է. Ռոնալդինյո

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնա»-ի և «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն նշել է, որ շարունակում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարել «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, սակայն չի զարմանա, եթե «Ոսկե գնդակ»-ը ստանա ոչ թե արգենտինացին, այլ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

«Դժվար է ասել, թե ով կստանա «Ոսկե գնդակ»-ը: Կարծում եմ, որ և Մեսսին, և Ռոնալդուն արժանի են այդ մրցանակին:

Նրանք երկուսն էլ կարող են տարվա լավագույն ֆուտբոլիստ համարվել աշխարհում: Բայց ինձ համար Լեոն շարունակում է թիվ մեկը մնալ»,- ESPN-ը մեջբերում է Ռոնալդինյոյի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին