Կարևոր իրադարձություններ

Բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից. հունիսի 21-ից այդ գործընթացը սկսվելու է. Փաշինյան

08 Հունիս, 2021 18:43
Բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից. հունիսի 21-ից այդ գործընթացը սկսվելու է. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանն

 

անդրադարձավ քաղաքական վենդետայի և կադրային ջարդի մասին այսօր Թալինում արած իր հայտարարություններին:

«Իմ հայտարարությունները կապ չունեն ֆիզիկական կամ որևէ բռնության հետ: Այլ կապ ունի քաղաքական դիրքորոշումների, քաղաքական մանդատի ճշգրտման հետ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հունիսի 21-ից այդ «ապաշնորհ» պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացն սկսվելու է:

«Առանց բռնությունների, առանց ապօրինությունների, և այո՛, դա մենք անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, կադրերի ջարդ, բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին