Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկ Չոբանյանին, Վահան Քերոբյանին և Արմեն Օրուջյանին (տեսանյութ)

08 Հունիս, 2021 16:28
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկ Չոբանյանին, Վահան Քերոբյանին և Արմեն Օրուջյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության ուղղություններին, ATOM-ի շրջանակում միջազգային առաջատար տեխնոլոգիական և գիտակրթական կազմակերպությունների ու կենտրոնների հետ փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև նրանց և տեղական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին