Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

08 Հունիս, 2021 15:48
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նախնկական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:

 

Լրահոս

Դիտել ավելին