Կարևոր իրադարձություններ

ԱԳ 3 փոխնախարարները ազատվեցին պաշտոնից

08 Հունիս, 2021 14:37
ԱԳ 3 փոխնախարարները ազատվեցին պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր որոշումներ է ստորագրել, որով պաշտոնից ազատել է ԱԳ նախարարի 3 տեղակալներին։ Որոշումը ստորագրել է վարչապետին փոխարինող, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաժարական են ներկայացրել նախարարի 4 տեղակալները, սակայն Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում դեռևես չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին