Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    506

  • EUR

    592,5
    606,5

  • RUB

    6,82
    7,06

Կարևոր իրադարձություններ

 

Պատրաստվեք քաղաքական վենդետաների ու կադրային ջարդերի․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս, 2021 14:13
Պատրաստվեք քաղաքական վենդետաների ու կադրային ջարդերի․ Նիկոլ Փաշինյան

Քարոզարշավի 2-րդ օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարեց, որ լինելու են կադրային ջարդեր:

«Ջարդի են ենթարկելու բոլոր այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորությունից հետո ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում ու այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Հորդորում եմ ձեզ տալ ինձ այդ ջարդի մանդատը, որ տրոյական ձիերին դուրս շպրտենք։

Ես ասել էի, որ չեն լինելու վենդետաներ, ինձ տարբեր հավաքներից ուղարկում են լուսանկարներ ու մարդիկ այդ հավաքներին կանգած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վզին ընկնելով տարած լինեն, ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների», – նշեց Նիկոլ Փաշինյա

Նա ասաց, որ ընտրություններից հետո վենդետաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։

«Ամենադաժան քաղաքական վենդետան է լինելու։ Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – հավելեց Փաշինյանը։

Լրահոս

Դիտել ավելին