Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին օրինակ, 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին:
Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարությունից հետո բարձրացած աղմուկին:
«Բոլոր նրանք, որոնք վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով: Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ երբեք ձեզ չեմ խաբի: Միայն մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ասել եմ՝ ձեր հարազատը վաղը էստեղ է լինելու, քանի որ բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները եղել են, բայց դա չի ստացվել: Դա ինձ համար դաս է եղել, որ ես երբեք ժամկետ չասեմ: Ես միշտ ասում եմ՝ ինչքան պետք լինի պետք է պայքարենք, որ րոպե առաջ նրանք վերադառնան»,-ընդգծեց Փաշինյանը: