Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ՝ գերիների հարազատներից մեկին խաբել է

08 Հունիս, 2021 13:19
Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ՝ գերիների հարազատներից մեկին խաբել է

Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին օրինակ, 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին:

Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարությունից հետո բարձրացած աղմուկին:

«Բոլոր նրանք, որոնք վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով: Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ երբեք ձեզ չեմ խաբի: Միայն մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ասել եմ՝ ձեր հարազատը վաղը էստեղ է լինելու, քանի որ բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները եղել են, բայց դա չի ստացվել: Դա ինձ համար դաս է եղել, որ ես երբեք ժամկետ չասեմ: Ես միշտ ասում եմ՝ ինչքան պետք լինի պետք է պայքարենք, որ րոպե առաջ նրանք վերադառնան»,-ընդգծեց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին