Կարևոր իրադարձություններ

Սխալ տեղեկություններ են ներկայացվում Սյունիք ԱՄՆ դեսպանի այցի վերաբերյալ․ դեսպանատուն

08 Հունիս, 2021 11:10
Սխալ տեղեկություններ են ներկայացվում Սյունիք ԱՄՆ դեսպանի այցի վերաբերյալ․ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է՝ դեսպան Լին Թրեյսիի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ,

և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։  Այս մասին՝ ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ դեսպան Լին Թրեյսիի՝ Սյունիք կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկությունների առնչությամբ։
«Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,-նշել են դեսպանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին