Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ թեման և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

08 Հունիս, 2021 10:58
Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ թեման և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ մի շարք հարցերին զուգահեռ քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունը, ինչպես նաև առաջացած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Նրանք հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:

Ռուսական կողմը ընդգծել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է իրականացնել միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին